-
20.10.2016|
08:59
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի գլխավորած պատվիրակությունը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 31-րդ նստաշրջանին: Կոնգրեսի լիագումար նիստում Դավիթ Լոքյանը հանդես կգա ելույթով:
-
15.10.2016|
10:18
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
-
15.10.2016|
10:12
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաևի գլխավորած պատվիրակությանը: Հայաստանի վարչապետը նշել է, որ 2016-ը խորհրդանշական տարի է Հայաստանի և Ղազախստանի համար, քանի որ երկու երկրները տոնում են անկախության 25-ամյակը:
-
14.10.2016|
15:46
Այսօր Հայաստանում միաժամանակ «եվրասիականացված» երկու իրադարձություն է տեղի ունենում։ Նախ` երկար սպասված ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որը ղեկավարում է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
-
14.10.2016|
14:54
«Հավասարության և քաղաքացիության մասին» օրենքում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթն այսօր 156 կողմ, 146 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Ֆրանսիայի Սենատի վերին պալատում, այս մասին facebook-յան իր էջում գրառում է կատարել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (ՖՀԿՀԽ) համանախագահ Մուրադ Փափազյանը
-
14.10.2016|
10:34
Երևան է ժամանել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը։ Հոկտեմբերի 14-ին նա մասնակցելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։
-
14.10.2016|
10:19
Հոկտեմբերի 14-ին՝ ռուսական ժամանակով 04:30-ին, «Կովկաս» ավտոճանապարհի 8-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը Հյուսիսային Օսիայում մայրուղու վրա բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, վնասվածքներ են ստացել 27-ը:
-
13.10.2016|
09:38
Ստրասբուրգում շարունակվում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Աշխատանքային երրորդ օրվա կարևոր իրադարձությունների մասին խնդրեցի պատմել ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին.
-
12.10.2016|
21:32
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Նյու Յորքում «Հայաստան» ներդրումային համաժողովում ներկայացրել է Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հնարավորություններն ու առավելությունները:
-
12.10.2016|
09:25
Հոկտեմբերի 10-ից Ստրասբուրգում սկսվել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որին մասնակցում է նաև ԱԺ պատվիրակությունը: ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ և ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին խնդրեցի աշխատանքային երկու օրվա իր գնահատականը տալ.